ԱՄՀ-ն 4 տոկոսով բարձրացրել է իր կանխատեսումը 2010թ. համար

ԱՄՀ-ն 4 տոկոսով բարձրացրել է իր կանխատեսումը 2010թ. համար

PanARMENIAN.Net -
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է իր կանխատեսումները համաշխարհային տնտեսության զարգացման վերաբերյալ` նշելով բարձրացման միտումը: Այս մասին ասվում է ԱՄՀ-ի զեկույցում, որը զետեղված է կազմակերպության պաշտոնական կայքէջում:



«Քաղաքական միջոցներով պայմանավորված աճը տեղի է ունենում տարբեր արագությամբ: Համաշխարհային աճի մեկնարկն ավելի ակտիվ էր, քան ակնկալվում էր սկզբում, սակայն նրա տեմպերը տարբեր տարածաշրջաններում տարբեր են»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Վերջին շրջանում համաշխարհային ամենախորն անկումից հետո, 2009թ. երկրորդ կեսին տնտեսական աճը կայունացավ եւ տարածվեց զարգացած տնտեսությամբ երկրների վրա:



2010թ. ակնկալվում է համաշխարհային արտադրության ծավալվերի 4-տոկոսանոց աճ: Զարգացած տնտեսությամբ զարգացած երկրների մեծ մասում ակնկալվում են աճի դանդաղ տեմպեր, պատմական չափանիշներով, քանի որ զարգացած տնտեսությամբ շատ երկրներում եւ զարգացող երկրներում ակնկալվում է հարաբերական տնտեսական ակտիվություն, հիմնականում դինամիկ ներքին պահանջարկի շնորհիվ: «Հարկավոր է վարել համաշխարհային պահանջարկի վերադասավորմանն ուղղված քաղաքականություն, շարունակելով աջակցել այն դեպքերում, երբ աճը դեռեւս բավականաչափ կայուն չէ»,-խորհուրդ է տալիս ԱՄՀ-ն:



Արժույթի միջազգային հիմնադրամը` ԱՄՀ ՄԱԿ-ի մասնագիտացած հաստատություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում:



1944թ. հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Բրետոն-Վուդի արժութաֆինանսական հարցերի կոնֆերանսում մշակվել է հիմնական համաձայնություն (ԱՄՀ Խարտիա): Առավել զգալի ներդրումը հայեցակարգի մշակման մեջ ունեցավ Ջոն Մեյնարդ Քեյնսը, որը գլխավորում էր բրիտանական պատվիրակությունը եւ Հարրի Դեքստեր Ուայթը` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ: Համաձայնագրի վերջնական տարբերակն առաջին 29 պետությունները ստորագրել են 1945թ. դեկտեմբերի 27-ին, որը ԱՄՀ ստեղծման պաշտոնական ամսաթիվն է: ԱՄՀ-ն իր գործունեությունը սկսել է 1947թ. մարտի 1-ին որպես Բրետոն-Վուդի համակարգի մաս: Նույն թվականին Ֆրանսիան վերցերց առաջին վարկը: Այժմ ԱՄՀ-ն միավորում է 186 պետությունների, իսկ նրա կազմում աշխատում է 2500 մարդ 133 երկրներից: ԱՄՀ քաղաքականությունն ու խորհուրդները զարգացող երկրների վերաբերյալ բազմիցս են քննադատվել, որի էությունն այն է, որ խորհուրդների եւ պայմանների կատարումն արդյունքում ուղղված է ոչ թե ինքնուրույնության, կայունության բարձրացմանն եւ ազգային տնտեսությունների զարգացմանը, այլ լոկ շաղկապում է այն միջազգային ֆինանսական հոսքերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---