«Միկան» երկրորդ անգամ ոչ ոքի խաղաց ընկերական խաղում

PanARMENIAN.Net -
Հայաստանի ֆուտբոլի առաջնության արծաթե մրցանակակիր «Միկա» ֆուտբոլի ակումբը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքից հետո մեկնեց Անթալիա, որտեղ 2 ընկերական հանդիպում ունեցավ:



Առաջին խաղսում «Միկան» ոչ ոքի խաղաց ղազախական «Օրդաբասի» հետ: Հունվարի 27-ին ՀՀ արծաթե մրցանակակիրը հանդիպեց Ուզբեկստանի «Պախտակոռի» հետ: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ակումբի մամլո քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը, «Միկայի» կազմում խաղացել են գրեթե բոլոր ֆուտբոլիստները: «Միայն Էդնեյը վնասվածք ուներ եւ չկարողացավ խաղալ, իսկ Պեդրո Լոպեսը, որը եւս փոքր վնասվածք ուներ, դաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում»,-ասել է Մարտիրոսյանը:



Ըստ «Միկայի» մամլո քարտուղարի, բրազիլացի Ժունիեր Էդնիլսոնն արդեն վերականգնվել է վնասվածքից հետո եւ արդեն հունվարի 27-ից մարզվում է թիմի հետ:



«Միկայի» հաջորդ խաղը տեղի կունենա փետրվարի 1-ին ռումինական «Ինտերնացիոնալի» հետ:



«Միկա» ակումբը ստեղծվել է 1985թ. Աշտարակում եւ սկզբնական շրջանում կոչվել է «Օլիմպիա»: 1987-1990թթ. թիմը չի մասնակցել ԽՍՀՄ առաջնություններին: Սակայն 1990թ. ՀՀ ֆուտբոլի առաջին առաջնությունից առաջ ակումբը վերականգնվեց նոր` «Քասախ» անունով: Լիգայի պարտավորությունները չկատարելու պատճառով 1996թ. ակումբը դուրս եկավ խաղարկությունից, սակայն շուտով` 1999թ. վերադարձավ: Ակումբը մեկ անգամ եւս վերանվանվեց` այդպես սկսվեց «Միկայի» պատմությայն նոր էջը:



«Միկան» Հայաստանի 5 գավաթի խաղարկությունների եւ Հայաստանի մեկ Սուպերգավաթի հաղթող է: Որպես երկրի գավաթակիր մասնակցել է ՈՒԵՖԱ-ի որակավորման փուլերին: Լավագույն արդյունքը ակումբը գրանցել է 2007թ.` 2-դր որակավորման փուլում:



«Միկան» 2004, 2005, 2009թթ. Հայաստանի առաջնության արծաթե մրցանակակիր է, 2006, 2007թթ. ՀՀ առաջնության բրոնզե մրցանակակիր, ՀՀ 2000, 2001, 2003, 2005, 2006թթ. գավաթակիր է, ՀՀ 2006թ. Սուպերգավաթի հաղթող:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---