2 փետրվարի 2010 - 21:45 AMT
PanARMENIAN.Net -
Փետրվարի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյոնինգի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակի, քաղբանտարկյալների ազատ արձակման, կոռուպցիայի հաղթահարման ինչպես նաեւ եվրոպական կառույցներում լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Եվրոպական միությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը ու Դավիթ Շահնազարյանը, հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը: