ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ «ՉՍՐՓԱԳՐՎԱԾ» ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Բաքվի պետական «Ադրբեջան» հրատարակչությունը հրաժարվել է տպագրել «Մուխալիֆյաթ» թերթը` խախատելով խմբագրության հետ կնքված պայմանագիրը: Հրատարակչության մոնտաժման արտադրամասում գործում է ոչ պաշտոնական գրաքննություն, որի հիմնական խնդիրն է Հեյդար Ալիեւի լուսանկարների «երիտասարդացումը»: Նույնը, «գրաքննողները» փորձեցին անել «Մուխալիֆյաթ» թերթում եւ փոխարինել Հեյդար Ալիեւի եւ նրա եղբոր Ջալալի լուսանկարները 10-15 տարվա վաղեմության լուսանկարներով: Սակայն, բախվելով խմբագրության աշխատակիցների դիմադրությանը, հրատարակչության աշխատակիցները հրաժարվել են տպագրել թերթը: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, ի նշան բողոքի նման սանձազերծության դեմ, թերթի աշխատակիցները նախատեսում են այսօր մեկօրյա գործադուլ եւ պիկետ անցկացնել:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---