Մաասլուս հոլանդական քաղաքում ներկայացվել է Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն

PanARMENIAN.Net -
Հունվարի 31-ին Նիդեռլանդների Մաասլույս քաղաքի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ բանաստեղծ Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» հոլանդերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն թարգմանել է Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտաարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:



Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել թարգմանչուհին, կենտրոնի տնօրենը, Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը: Վահե Արսենին շնորհվել է հոլանդական լավագույն երիտասարդ բանաստեղծների «Jambe 2010» ամենամյա մրցանակը, իսկ հյուպատոսությանը`հոլանդերեն լեզվով տպագրված բանաստեղծությունների ժողովածուի առաջին օրինակը:



Բանաստեղծությունների այս ժողովածուն վերջին տասնամյակների ընթացքում հոլանդերեն թարգմանված առաջին գիրքն է: Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտաարը հոլանդերենով տպագրության է պատրաստել նաեւ «Սասունցի Դավիթ» էպոսը, որը լույս կընծայվի այս տարվա ապրիլին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---