ԵՐԵՒԱՆՅԱՆ «ԱՌԱԳԱՍՏ» ՍՐՃԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԿՍՎԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ 8 հունվարի 2002 - 23:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի պահակախմբի ծառայության աշխատակից Աղամալ Հարությունյանի դեմ Երեւանում սկսվել է դատական գործընթաց, որը մեղադրվում է Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանին անզգուշաբար սպանելու մեջ: Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը երեւանյան «Առագաստ» սրճարանում տեղի է ունեցել միջադեպ, որի հետեւանքում մահացել է Պողոս Պողոսյանը: Մահվան պատճառը եղել է գանգ-ուղեղային վնասվածքը: Սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել են այլ վնասվածքներ: Պատահարի վկա Ստեփան Նալբանդյանի ցուցմունքներով` Պողոսյանը դաժանորեն ծեծի է ենթարկվել իրեն անհայտ մարդկանց կողմից, այն բանից հետո, երբ հարեւան սեղանին հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրի հետ նստած նախագահ Քոչարյանի հասցեին թույլ է տվել անհարգի բացականչություն: Երեկ տեղի ունեցած նիստում մեղադրյալ Աղամալ Հարությունյանը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչելուց: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |