ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ

PanARMENIAN.Net - «Հայռուսգազարդ» ընկերությունը կշարունակի Վրաստանի մայրաքաղաքի էլեկտրաէներգիայի մատակարարումը մինչեւ ընթացիկ տարվա հունվարի 20-ը: «Արմինֆո» գործակալության տվյալներով, «Հայռուսգազարդ» ընկերությունը պատրաստ է շարունակել մատակարարումը հունվարի 20-ից հետո նույնպես, եթե վրացական կողմը ներկայացնի վճարման երաշխիքներ: Այժմ Վրաստան ներմուծվող էլեկտրաէներգիայի համար պարտավորվել է վճարել ամերիկյան «AES-TeսՈրՌ» ընկերությունը, որը Թբիլիսիի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականատերն է: Գործարքի արժեքը չի հրապարակվում, սակայն, կան տվյալներ, որ ամերիկացիները էլեկտրաէներգիան ձեռք են բերում վճարելով մեկ կվտ/ժ-ի համար 2.5 ցենտ: Հիշեցնենք, որ Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարումը սկսվել է նոր տարվա նախօրեին Գարդաբանի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---