Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել արժեքավոր երկու աշխատություն

PanARMENIAN.Net -
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել արժեքավոր երկու աշխատություն:



Հայաստանի աստվածաշնչային ընկերության հետ համատեղ հրատարակվել է Ավետարանների համաբարբառ-բառարան (Նոր Կտակարանի հունարեն-գրաբար)` նախատեսված Ս. Գրքի թարգմանական եւ մեկնողական հարցերով զբաղվողների համար: Բառարանը պատրաստվել է Մարիաննա Ապրեսյանի ջանքերով և տպագրվել մեկենասությամբ Վլադիմիր Ենգիբարյանի եւ Բելլա Ժամգարյանի:



«Հին Կտակարանի գրքերի մեկնություններ» շարքից աշխատասիրությամբ Արմեն Տեր-Ստեփանյանի և Անահիտ Մխիթարյանի լույս է տեսել Հովհաննես Մուշի որդու (ԺԲ դ.) «Մեկնութիւն Եսայեայ» բնագիրը: Քաղվածո այս մեկնությունը կազմված է Հովհան Ոսկեբերանի և Եփրեմ Ասորու մեկնությունների հիման վրա: Ոսկեբերանի նույնանուն մեկնության հունարեն բնագիրը մեզ չի հասել և Հովհաննես Մուշի որդու մեկնությունը մեծ նշանակություն ունի Ոսկեբերանի մեկնության բնագրի վերականգնման համար: Բնագիրը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---