Երեւանն ու Մոսկվան համագործակցության մասին մի շարք ծրագրեր ու համաձայնագրեր են ստորագրել

PanARMENIAN.Net -
Հունվարի 29-ին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած ռուսական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Երեւան:



Երեւանի քաղաքապետարանում ՀՀ մայրաքաղաքի ղեկավար Գագիկ Բեգլարյանի ու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնական հանդիպումից հետո կայացավ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ու Մոսկվա քաղաքի Կենտրոնական շրջանի պրեֆեկտուրայի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի ու Մոսկվայի Հյուսիսային վարչական շրջանի պրեֆեկտուրայի միջեւ համագործակցության ծրագրերի հանդիսավոր ստորագրումը: Ծրագրերը ստորագրեցին երկու մայրաքաղաքների վարչական շրջանների ղեկավարներն ու ոստիկանապետերը:



Գագիկ Բեգլարյանն ու Յուրի Լուժկովը Երեւանի քաղաքապետարանի ու Մոսկվայի կառավարության միջեւ համաձայնագիր ստորագրեցին առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար-մշակութային ոլորտներում համագործակցության մասին:



Երկու քաղաքապետերն էլ իրենց խոսքում ընդգծեցին մայրաքաղաքների ղեկավարությունների միջեւ համագործակցության կարեւորությունը: «Մենք համատեղ կուսումնասիրենք Երեւանի ու Մոսկվայի փորձառությունը զանազան խնդիրների եւ առաջին հերթին սոցիալական, մեր քաղաքացիներին օժանդակության եւ նրանց խնդիրների լուծման համար»,- իր խոսքում ընդգծեց Յուրի Լուժկովը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---