Orange-ը հայտարարել է նոր ակցիա ընկերների համար

Orange-ը հայտարարել է նոր ակցիա ընկերների համար

PanARMENIAN.Net -
Այսօրվանից մեկնարկում է Orange-ի նոր «Անվճար րոպեներ քո եւ քո ընկերների համար» առաջարկը, որը խրախուսում է միանալ եւ օգտվել Orange-ի ծառայություններից ընկերների եւ մտերիմների հետ միասին:



Ըստ ընկերության մամլո ծառայության հաղորդագրության, նոր առաջարկն ուժի մեջ է մինչեւ փետրվարի 28-ը: Այդ ընթացքում ինչպես ներկայիս, այնպես էլ նոր միացող բաժանորդները կարող են հրավիրել իրենց ընկերներին նույնպես միանալ Orange-ին եւ յուրաքանչյուր նոր ընկերոջ հետ ստանալ 300-ական անվճար րոպե Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարելու համար:



Առաջարկից կարող են օգտվել ինչպես «Խոսենք», այնպես էլ «Ամեն ամիս» ծառայությունների բաժանորդները, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելվով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---