Արձանագրությունները ԱԺ օրակարգ կմտնեն միայն Թուրքիայի կողմից վավերացվելուց հետո

Արձանագրությունները ԱԺ օրակարգ կմտնեն միայն Թուրքիայի  կողմից վավերացվելուց հետո

PanARMENIAN.Net -
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններն այս պահին գտնվում են Հայաստանի խորհրդարանում, այսինքն` դանք շրջանառվում են:



Դրանից հետո ՀՀ ԱԺ օրակարգի համաձայն, քննարկվելու են մշտական հանձնաժողովներում», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:



Նրա խոսքերի համաձայն, արձանագրությունները ՀՀ ԱԺ օրակարգ չի մտնի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան այն չի վավերացրել, այսինքն` քանի դեռ Թուրքիան չի կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները փաստաթղթերի ստորագրման հարցում:





Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---