Փետրվարի 15-ից 26-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի կունենա թումանյանական բաց ստուգատես

PanARMENIAN.Net -
Փետրվարի 15-ից 26-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի կունենա թումանյանական բաց ստուգատես: Ստուգատեսի ընթացքում կցուցադրվեն տիկնիկային, բեմական, ստվերային ներկայացումներ, անհատական տեսապատումներ, ռադիոներկայացումներ, տեսաֆիլմեր եւ այլն: Լավագույն տեսանյութերը կարժանանան կրթահամալիրի սահմանած Ընտանեկան Տոն հատուկ մրցանակին եւ կներկայացվեն կրթահամալիրի կայքում:



Մրցույթը կանցկացվի 9 անվանակարգերում, որոնցից յուրաքանչյուրում կլինի մեկ հաղթող եւ Թումանյանի հեքիաթների հերոսների անուններով մրցանակ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---