Վարդան Մինասյան. Ադրբեջանի հավաքականն ինքն է հրաժարվել խաղալ մեր թիմի հետ 2006 թվականին

Վարդան Մինասյան. Ադրբեջանի հավաքականն ինքն է հրաժարվել խաղալ մեր թիմի հետ 2006 թվականին

PanARMENIAN.Net -
Ինչպես գրում է ադրբեջանական apasport.az-ը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանն ասել է, թե «մենք պատրաս չենք Ադրբեջանի հետ մրցակցության: Անցած անգամ, երբ մենք հայտնվեցինք նույն խմբում, ոչ մի լավ բան չստացվեց, քանի որ դեռ վաղ է հանդես գալ նույն խմբում»:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել է Վ.Մինասյանը, նա հարցազրույց է տվել ռուսական sposrt-express-ին. «Ես ասացի, որ մեր հավաքականները չեն կարող խաղալ, ելնելով քաղաքական հարաբերություններից: Դեռ 2006թ. մենք հայտնեցինք նույն խմբում եւ այն ժամանակ Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց խաղալ մեզ հետ, քանի որ ՀՀ հավաքականը Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ նրանցից ուժեղ էր»,-ասել է Մինասյանը:



Եվրո-2008-ի ընտրական փուլում Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները վիճակահանության արդյունքում հայտնվեցին նույն խմբում, սակայն չխաղացին, քանի որ Ադրբեջանը հրաժարվեց ապահովել հայ ֆուտբոլիստների անվտանգությունը: Այդպիսով, հավաքականները միավորներ կորցրեցին:



ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի նախագահներ Միշել Պլատինին ու Զեպ Բլատտերը Երեւանում հայտարարեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը, լինելով հակամարտող երկրներ, չեն կարող խաղալ նույն խմբում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---