Հայաստանն ու Լեհաստանը մտադիր են շարունակել քաղաքական երկխոսությունը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 11-ին Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Լեհաստանի ԱԳՆ-երի միջեւ: Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, լեհական կողմից` Լեհաստանի ԱԳ փոխնախարար Անջեյ Կրեմերը:



Օրակարգում ընդգրկված էին մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ` տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, ԵՄ Արեւելյան գործընկերության իրականացմանը վերաբերող խնդիրներ:



ՀՀ ԱԳ փոխնախարարը մանրամասնորեն ներկայացրեց վերոհիշյալ հարցերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներն ու ակնկալիքները:



Իր հերթին Լեհաստանի փոխարտգործնախարարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները:



Խորհրդատվություններին քննության առնվեց առաջիկայում Լեհաստանի վարչապետի Հայաստան կատարելիք այցի օրակարգը:



Խորհրդատվությունների մասնակիցներն անդրադարձան ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացմանն առնչվող հարցերին:



Հանգամանալից քննարկում ծավալվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Լեհական կողմը բարձր գնահատեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերը`զորակցություն եւ աջակցություն հայտնելով դրանց:



Նույն օրը Լեհաստանի Նախագահի նստավայրում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը հանդիպեց ԼՀ

Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու, պետքարտուղար Մարյուշ Հանցլիգին:



Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջեւ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց բարձաստիճան այցերի կազմակերպումը` քաղաքական երկխոսության շարունակականությունն ապահովելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---