«Բանանցի» կիսապաշտպանը պայմանագիր կնքեց Դոնեցկի «Մետալուրգի» հետ

PanARMENIAN.Net -
Երեւանի «Բանանց» ՖԱ կիսապաշտպան Արտակ Դաշյանը, երկու մարզահավաք անցնելով Դոնեցկի «Մետալուրգի» կազմում, երեք տարի ժամկետով ու եւս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ պայմանագիր կնքեց ուկրաինական ակումբի հետ: Ինչպես հաղորդում է «Բանանցի» պաշտոնական կայքը, նախքան պայմանագիր կնքելը ֆուտբոլիստը Հայաստան է այցելել եւ պատմել, թե ինչպես է իրադրությունը նոր ակումբում:



«Մետալուրգում» մրցակցությունը մեծ է, եւ թիմի կազմում խաղալու համար պետք է շատ ջանք թափել: Ինձ դուր է գալիս այն ամենը, ինչ կապված է այդ թիմի հետ, եւ ես ջանք չեմ խնայի, որպեսզի արդարացնեմ թիմի մարզիչների ու ղեկավարության հույսերը: Իմ նպատակները համընկնում են թիմի նպատակների հետ, եւ ես կանեմ ինձնից կախված ամեն բան, որպեսզի օգտակար ֆուտբոլիստ լինեմ իմ նոր թիմի համար»,- ասել է Դաշյանը:



Արտակ Դաշյանը «Բանանց» ֆուտբոլային դպրոցի սաներից է: 2007-ից Հայաստանի առաջնություններում հանդես է գալիս «Բանանցի» կազմում: 2008-ից խաղում է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, մեկ տարի անց սկսեց հանդես գալ նաեւ ազգային հավաքականի կազմում: Հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց 2009թ. փետրվարի 11-ին Կիպրոսում Լատվիայի հավաքականի հետ (0:0):



Դաշյանը 2007թ. Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիրն է, 2007թ. Հայաստանի գավաթակիր եւ 2008 ու 2009 թվականների Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---