Այսօր Արձանագրությունները կուղարկվեն ՀՀ Ազգային ժողով

Այսօր Արձանագրությունները կուղարկվեն ՀՀ Ազգային ժողով

PanARMENIAN.Net -
Այսօր Արձանագրությունները կուղարկվեն ՀՀ-ի Ազգային ժողով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով, տվյալ գործընթացը ունի տեխնիկական նշանակություն, եւ ՀՀ-ի խորհրդարանը չի քննարկի Արձանագրությունները մինչեւ թուրքական կողմը չվավերացնի դրանք: Ընդ որում անդրադառնալով Անկարայի կողմից Արձանագրությունների վավերացմանը, Սահակյանը ասել է, որ բոլոր խելամիտ ժամկետները վաղուց սպառվել են:



«Մեր համբերությունը սպառվում է: Եթե Թուրքիան այդ կերպ շարունակի, ապա կառաջանա ստորագրությունները հետ վերցնելու հարցը», - ասել է նա:





Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---