Երեւանում կանցնի արվեստի «ART-EXPO» երկրորդ ցուցահանդեսը

Երեւանում կանցնի արվեստի «ART-EXPO» երկրորդ ցուցահանդեսը

PanARMENIAN.Net -
«ART-EXPO» արվեստի երկրորդ ցուցահանդեսը կանցնի Հայաստանի նկարիչների տանը փետրվարի 12-13-ը: Ցուցահանդեսը մշակութի նախարարության յուրօրինակ տարեկան հաշվետվությունն է:



«Մեր նպատակն էր ներկայացնել մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը եւ ստեղծել հարթակ տարբեր կազմակերպությունների համագործակցության համար»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ մաշկույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքերով, անցյալ տարի «ART-EXPO»-ն փորձնական բնույթ էր կրում:



Խոսելով բացթողումների մասին` Հ.Պողոսյանը նշել է. «Վերջերս մենք ուշադրության կենտրոնում են պահում միջազգային փառատոներն ու միջոցառումները, իսկ ազգային մշակույթը մի տեսակ անտեսվում է: Հայաստանի թանգարաններում ներկայացված է մշակութային ժառանգության միայն 3 տոկոսը: Այսօր մենք բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք մշակույթի ոլորտում, քանի որ կյանքն արագ զարգանում է, իսկ մեր հնարավորությունները մեզ թույլ չեն տալիս ժամանակին համընթաց գնալ»:



50 մասնակից կազմակերպություններից 3-ը կճանաչվեն լավագույնը եւ կպարգեւատրվեն: Ցուցահանդեսի ժամանակ կցուցադրվի 27 ֆիլմ մշակույթի մասին: Բացի այդ ցուցահանդեսի պատվավորր հյուրն այս տարի հայտնի ռուսաստանցի պրոդյուսեր ու սցենարիստ Սաիդա Մեդվեդեւան է, ով «Ջուր», «Բորբոս», «Սիրո գաղտնիքները», «Զգուշացեք` սնունդ է» փաստագրական ֆիլմերի հեղինակն է: Նա նաեւ վարպետության դասեր կանցկացնի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---