«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից 5 մլն դրամ են գողացել

PanARMENIAN.Net -
Փետրվարի 6-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Խանջյան փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ստեփան Հովակիմյանին:



Պարզվել է, որ նա ոմն Վազգենի եւ Վահանի հետ հունվարի 10-ին, ժամը 23.00-ին, հարմարեցված բանալիով բացելով «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղը` չհրկիզվող պահարանից գողացել են 5.048.000 դրամ եւ 1.000 ՌԴ ռուբլի:



Գողության մասին նախկինում չի հայտնվել: Կատարվում է քննություն, հաղորդում է Ոստիկանության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---