Իրանի հայ համայնքի մասին փաստագրական ֆիլմ կնկարահանվի

PanARMENIAN.Net -
Իրանի հայ համայնքի մասին փաստագրական ֆիլմ կնկարահանվի: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Իրանի նախագահի խորհրդական, ԻԻՀ մշակույթի ու իսլամական կապերի կազմակերպության ղեկավար Մեհդի Մոստաֆավիի հանդիպման արդյունքում:



Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Իրանում հայոց լեզվի դասագրքերի հրատարակման եւ մի շարք հայկական դպրոցներում պարսկերենի խորացված դասավանդման հետ կապված հարցեր, հաղորդում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:



Ընդգծելով երկու հարեւան երկրների միջեւ մշտական կապերի բարձր մակարդակը` կողմերը նշել են, որ երկկողմ այցերը վկայում են փոխհարաբերությունների հետագա զարգացման գործում Հայաստանի եւ Իրանի շահագրգռվածության մասին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---