Հայ-թուրքական սահմանով Հայաստան է անցկացվել 7 կգ հերոին

PanARMENIAN.Net -
ՀՀ գլխավոր դատախազության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի «Ափիոն, եւ «Հերոին» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք:



Քրեական գործի նախաքննությամբ ի հայտ եկած տվյալների իրացման արդյունքում՝ 2010 թվականի փետրվարի 8-ին Արտաշատ-Երեւան մայրուղուց բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ քուրդ Հուսեին Մոհամանդ Ամին Կալեկանի Տազեհ Կանդը, որի գտնված ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4,750 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց: Նույն օրը ձերբակալվել է նաեւ ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Հովհաննես Դավթյանը, ում կողմից վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի՝ 08ՍՏ705 պետհամարանիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 7 կգ հերոին տեսակի թմրամիջոց՝ թվով 9 հատ նկարների փայտյա շրջանակների մեջ:



Հարկ է նշել, որ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է նախադեպը չունեցող քանակությամբ հերոին տեսակի թմրամիջոց, որը Հայաստան է տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատմամբ: Հայտնաբերված հերոին եւ ափիոն տեսակի թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար:



Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---