ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱՆՎԱՆՎԵԼ Է ՏԱՐՎԱ ՄԱՐԴ

PanARMENIAN.Net - Ռուսական կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ-2001» ազգային մրցանակի տիտղոսակիր է դարձել Ռուսաստանի հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը: Արա Աբրահամյանը արժանացել է այդ մրցանակին քաղաքական գործունեության ոլորտում «Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ամրացման գործում նշանակալից ներդրման համար»: «Արմինֆո» գործակալության տվյալներով, քաղաքականության ոլորտում տիտղոսակիրների ցուցակում են եւս երեք անձ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Կենտրոնական դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Գեորգի Պոլտավչենկոն եւ ՌԴ Պետդումայի բյուջեի Կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը: Ռուսական կենսագրական ինստիտուտը հիմնադրվել է 1993 թվականին քաղաքական էլիտայի ուսումնասիրության նպատակով: Յուրաքնչյուր տարի Ինստիտուտը որոշում է լավագույններին «Տարվա մարդ» եւ «Տարվա լավագույն նահանգապետներ» նոմինացիաներում, ինչպես նաեւ պարգեւատրում է Արծաթե խաչով ու «Տարվա մարդ» դիպլոմով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---