ՀՀ նախագահը Թուրքիային հիշեցրեց առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին

ՀՀ նախագահը Թուրքիային հիշեցրեց առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին

PanARMENIAN.Net -
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` իր թուրք պաշտոնակցին հղված նամակը ճիշտ քայլ էր: Դրանով Հայաստանի նախագահը հերթական անգամ թուրքական կողմին հիշեցրեց այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների է ընթանում, եւ որ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության համար հարեւան երկրների միջեւ պետք է նորմալ հարաբերություններ լինեն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:



Զոհրաբյանի խոսքով, դա նաեւ միջազգային հանրությանը հղված որոշակի ուղերձ է, որ Հայաստանը հավատարիմ է խաղի կանոններին եւ պատրաստ է առանց որեւէ նախապայմանների կարգավորել Թուրքայի հետ հարաբերությունները:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---