Մեծ Բրիտանիայի ՀԱԵ թեմի առաջնորդ դարձավ վարդապետ Վահան Հովհաննիսյանը 9 փետրվարի 2010 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Սարգիս) ծնվել է 1963թ. Բաղդադում (Իրաք): 1988 թ. ձեռամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է սարկավագ եւ մեկնել է ԱՄՆ` ուսումը շարունակելու Նյու Յորքի Ս. Վլադիմիր աստվածաբանական ճեմարանում: 1990 թ. ձեռամբ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1995 թ. պաշտպանելով վարդապետական ատենախոսությունը` ստացել է Մասնավոր վարդապետության առաջին չորս աստիճանները` ձեռամբ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի: 2006 թ. ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան` պաշտպանելով ատենախոսություն «Գ. Կորնթացիս թուղթը» թեմայով: Այս տարիներին որպես հոգեւոր հովիվ ծառայել է Նյու Յորքի Ս. Խաչ եւ Նյու Ջերզիի Սրբոց Ղեւոնդյանց եւ Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցիներում: Որոշ շրջան եղել է Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետը: Ֆորդհեմ համալսարանից ստացել է Աստվածաշնչագիտության դոկտորի աստիճան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |