ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ20 դեկտեմբերի 2001 - 22:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները Տոկիոյում ստորագրել են համաձայնագիր Ճապոնիայի կառավարության կողմից մշակույթի եւ առողջապահության զարգացմանը ուղղված երկու դրամաշնորհների տրամադրման վերաբերյալ: Համաձայնագրի ստորագրմանը նախորթող բանակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներ: Կողմերը հավաստել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործընկերային հարաբերություններ զարգացնելու իրենց պատրաստակամությունը: Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարը խոստացել է, որ պաշտոնական Երեւանը կաջակցի Ճապոնիային ՄԱԿի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ դառնալու գործում:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |