Իտալիան, Ֆրանսիան ու Թուրքիան 2016թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման հայտ են ներկայացրել

PanARMENIAN.Net -
Փետրվարի 15-ին Իտալիան, Ֆրանսիան ու Թուրքիան Նյուոնում կայացած պաշտոնական արարողության ժամանակ UEFA-ին են հանձնել 2016թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման հայտերը:



Ինչպես հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքէջը, Իտալիան, Ֆրանսիան ու Թուրքիան համապատասխան նյութեր են փոխանցել UEFA-ի կոմիտեին: Վերջնական որոշումը կհրապարակի UEFA-ի նախագահ Միշել Պլատինին ընթացիկ տարվա մայիսի 28-ին:

2008թ. սեպտեմբերին UEFA-ի գործկոմը որոշեց, որ Եվրո-2016 առաջին անգամ 24 թիմ կմասնակցի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---