Վտանգի դեպքում ողջ հայ ժողովուրդը պետք է վերածվի հմազգային բանակի

PanARMENIAN.Net -
«Մենք պետք է խոնարհվենք մեր բոլոր ազատամարտիկների առջեւ, մասնավորապես` Վազգեն Սարգսյանի, ում շնորհիվ միավորվեցին բոլոր ջոկատները եւ ձեւավորվեց կանոնավոր բանակ», - «Երկրապահ» կամավորական միության 8-րդ համագումարին ելույթ ունենալով` ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:



Սեյրան Օհանյանի խոսքերի համաձայն, ե'ւ Ղարաբաղյան պատերազմի, ե'ւ հետագա ժամանակաշրջանում «Երկրապահը» միշտ եղել է պետության կողքին: Նա նաեւ ավելացրել է, որ բանակի եւ հասարակության միջեւ հետագայում եւս պետք է խորանա կապը, որպեսզի Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում բանակը միայնակ չմնա, եւ ամբողջ հայ ժողովուրդը պետք է վերածվի մեկ միասնական համազգային բանակի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---