Ֆրանսիան կաջակցի Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում

Ֆրանսիան կաջակցի Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում

PanARMENIAN.Net -
Փետրվարի 15-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Պիեռ Լելուշի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցեր:



Կողմերը պայմանավորվեցին, որ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում Ֆրանսիան ուղղակիորեն կաջակցի Հայաստանում մի շարք ուղղություններով բարեփոխումների իրականացման գործընթացին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրներ:



Արթուր Բաղդասարյանը հանդիպեց նաեւ Ֆրանսիայի ազգային հետախուզության համակարգող Բեռնար Բաժոլեի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի եւ ֆրանսիայի իրավապահ մարմինների միջեւ համագործակցությունը զարգացնելու մասին, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---