Երեւանում տեղի ունեցավ կրթության եւ գործարարության համագործակցության մասին ձեռնարկի շնորհանդեսը

PanARMENIAN.Net -
Երեւանում տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում գործատուների ներգրավման ուղիները» ձեռնարկի շնորհանդեսը, որն անցկացվում էր Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի«Հմտություններն աշխատանքում» ծրագրերի շրջանակում:



«Հմտություններն աշխատանքում» ծրագիրը կոչված է զարգացնելու միջնակարգ մասնագիտական կրթությունը Հայաստանում եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի 19 երկրներում, այն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ:



«Կրթության եւ ուսուցման ոլորտում գործատուների ներգրավման ուղիները» ձեռնարկը նախատեսված է քոլեջների եւ միջնակարգ մասնագիտական հիմնարկների ու գործատուների տնօրենների միջեւ կապն ամրապնդելու համար:



Շնորհանդեսի ընթացքում ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի բիզնես ծրագրի բաժնի պետ Վահագն Հովհաննիսյանը նշել է. «Գործատուների եւ մասնագիտական ուսումնական հաստատությունների հարաբերությունները լավագույն դեպքում զարգանում են ուսանողների պրակտիկայի ընթացքում, սակայն շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս համագործակցությունը կարող է ավելի լայն շրջանակներ ունենալ, ինչը երկկողմանի օգտակար բնույթ կարող է կրել եւ նշանակալի դեր խաղալ երկրի զարգացման գործում»: Շնորհանդեսին մասնակցում էին գործատուներ եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառի փորձագետներ, նաեւ Միացյալ Թագավորությունից ժամանած հյուրը` Վիկի Թիփթոնը:





Բրիտանական խորհուրդը (British Council)

Բրիտանական խորհուրդը (British Council) Մեծ Բրիտանիայի կառավարության ոչ նախարարական դեպարտամենտ է, որն զբաղվում է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս բրիտանական մշակույթի տարածմամբ: Բրիտանական խորհուրդը գործառնություններ է վարում Բրիտանիայում եւ 110 այլ պետությունների 215 քաղաքներում ու տարածքներում: Աշխարհով մեկ գործող խորհրդի աշխատող անձնակազմը մոտավորապես 8 հազ. մարդ է: Մեկ տարվա ընթացքում խորհրդին կից տարբեր մակարդակներով մեկ միլիոնից ավելի մարդ անգլերենի ուսուցման թեսթավորում է անցնում:

Խորհրդի ղեկավարն ու խնամակալը թագուհի Ելիզավետա Երկրորդն է, փոխխնամակալը` Ուելսի արքայազնը, նախագահը` Լորդ Քիննոկը` Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---