Վախթանգ Դարչինյանը դիտարկում է անցումը MMA

PanARMENIAN.Net -
Ինչպես հաղորդում է allboxing.ru-ն, WBC եւ WBA վարկածներով առաջին թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը մտածում է խառը մարտարվեստներին անցնելու մասին:



Հայ բռնցքամարտիկն ավստրալիական Daily Telegraph-ին պատմեց, որ հույս ունի այս կամ հաջորդ տարի փորձելու իր ուժերը MMA-ում (խառը մարտարվեստներ): «Ես ցանկանում եմ փորձել ինձ այդ գործում,- ասում է Դարչինյանը:- Ես երիտասարդ տարիներիս զբաղվել եմ ըմբշամարտով, ուստի հավատում եմ, որ հաջողությամբ կարող եմ մենամարտել վանդակում»:



Դարչինյանը լուրջ է տրամադրված: Նա արդեն երկար ժամանակ մարզվում է IFC մարտիկ Ջեյմս Տե Խունայի հետ, որն իր առաջիկա մենամարտ անցկացնելու է UFC 110-ում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---