Յուլիա Տիմոշենկոն արգելում է Վիկտոր Յանուկովիչին նախագահի երդում տալ

PanARMENIAN.Net -
Ուկրաինայի բարձրագույն վարչական դատարանը Յուլիա Տիմոշենկոյի հայցով վարույթ է սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ: Համապատասխան որոշումը դատարանը կայացրել է 2010թ. փետրվարի 17-ին, հաղորդում է Ուկրաինայի բարձրագույն վարչական դատարանի մամլո ծառայությունը:

Ընդ որում, դատարանը կասեցրել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը մինչ Տիմոշենկոյի հայցի քննարկման ավարտը:



Սակայն Յուլիա Տիմոշենկոյի միջնորդությունը, որով կարգելվի Յանուկովիչին նախագահի երդում տալ, դատարանը չի քննարկել, քանի որ Յանուկովիչն այս գործով պատասխանող կողմ չի համարվում:



Դատարանը վճռել է նաեւ, որ գործը կքննվի դատական կոլեգիայի կողմից բոլոր դատավորների ներկայությամբ (55 դատավոր), բացի հարգելի պատճառով բացակայող դատավորներից:



Ալեքսանդր Նեչիտայլոն վարչապետի հայցով զեկուցող է նշանակվել:



Երեկ երկրի վարչապետը հայցով դիմել է դատարան` բողոքարկելով ԿԸՀ-ի արձանագրությունը նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ: Ըստ նրա, հայցադիմումը կազմված է 9 հատորից, որոնք պարունակում են «կեղծիքների ապացույցներ»: Տիմոշենկոն հաղորդել է, որ դատարանին է տրամադրել նաեւ զեղծարարության մասին վկայող լուսանկարչական եւ տեսանյութեր: Բացի այդ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երեկ հայտնեց, որ դատարանի նիստը հրապարակային է լինելու:



Այսօր հայտնի դարձավ, որ Յուլիա Տիմոշենկոյի իրավաբանները հայցի հետ միասին միջնորդություն են ներկայացրել Ուկրաինայի բարձրագույն վարչական դատարան` մինչեւ հայցի քննությունը Վիկտոր Յանուկովիչի երդմնակալությունն արգելելու մասին, հաղորդում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---