Արձանագրությունների վավերացումն ու իրագործումն անհրաժեշտ պայման է Հայաստանի պոտենցիալի բացահայտման համար

PanARMENIAN.Net -
Եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը նախաձեռնվել է Հայաստանի կողմից եւ օժանդակվում է այնպիսի խաղացողների կողմից, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, հաջողությամբ է պսակվելու, ապա դա լուրջ կերպով կփոխի եւ կբարձրացնի Հայաստանի ու Թուրքիայի ռազմավարական նշանակությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեց «Հայաստանի եվրոպական բարեկամներ» (EuFoA) կազմակերպության փորձագետ Սարգիս Գազարյանը:



Նրա խոսքով, Հայաստանի նորագույն պատմության մեջ քաղաքական եւ տնտեսության ծրագրման ռազմավարական իմաստով կարեւոր լուծումները ձեւավորվել են հետեւյալ աշխարհաքաղաքական պայմաններում` փակ սահման, անօրինական եւ միակողմանի շրջափակում:



«Արձանագրությունների վավերացումն ու իրագործումն անհրաժեշտ պայման է Հայաստանի եւ ողջ Հարավային Կովկասի պոտենցիալի բացահայտման համար: Այդ գործընթացի հաջողությունը կարող է վերջ դնել ազգայնականությանը տարածաշրջանում»,- ասաց Գազարյանը: Նա նշեց, որ տարածաշրջանում աննախադեպ բարեփոխումներ են տեղի ունենում, եւ այսօր Հայաստանը ներդրում է կատարում մի քանի տարի առաջ անհնար թվացող գործում:



«Այժմ թուրքական կողմի հերթն է ապացուցելու իր հավատարմությունն այդ գործընթացին` առանց նախապայմանների եւ վերապահումների վավերացնելով Արձանագրությունները: Վերջիվերջո, խոսքը գնում է Թուրքիայի ապահովության մասին` որպես միջազգային հանրության անդամ եւ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու»,- ասաց փորձագետը:





Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---