«Լեռնային Ղարաբաղ` փոփոխությունների քամի» սյուժեն կրկին Euronews-ի կայքէջում է

PanARMENIAN.Net -
Մալթայի հայկական համայնքն իր գոհունակությունն է հայտնում Euronews-ի կայքէջում նախկինում հանված «Լեռնային Ղարաբաղ` փոփոխությունների քամի» ռեպորտաժի վերականգնման առիթով եւ հույս է հայտնում, որ հետագայում եւս այդ հեռուստաալիքը նույն օպերատիվությամբ կարձագանքի անկողմնակալ քննադատությանը եւ կդառնա ողջ աշխարհում եվրոպական արժեք համարվող դեմոկրատական նորմերի տարածողը, ասված է Մալթայի հայկական համայնքից PanARMENIAN.Net ուղարկված հաղորդագրության մեջ:



«Լեռնային Ղարաբաղ` փոփոխությունների քամի»-ը ցուցադրվել է Euronews-ում անցյալ տարվա նոյեմբերին եւ հանվել էր ադրբեջանցիների պահանջով, այժմ վերականգնվել է հեռուստաալիքի պաշտոնական կայքէջում:



Ադրբեջանի ԱԳՆ Euronews-ին բողոքի նոտա է ուղարկել, որի պատճառով հեռուստաալիքի ղեկավարությունը ստիպված հանել էր սյուժեն եւ նորն էր պատրաստել` «Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանում փախստականների ճամբարում» վերնագրով: Այս նոր սյուժեն կյաքէջում հայտնվելուց անմիջապես հետո նախկինը` «Լեռնային Ղարաբաղ` փոփոխությունների քամի»-ն կրկին ցուցադրվել է Euronews-ում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---