Ադրբեջանն օգտագործում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հակահայկական քարոզչության համար

Ադրբեջանն օգտագործում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հակահայկական քարոզչության համար

PanARMENIAN.Net -
Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտում նոր երեւույթ ի հայտ եկավ` Ադրբեջանն օգտագործում է այն միջազգային կառույցներում հակահայկական քարոզչության համար եւ որպես Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ տեղեկատվական պատերազմի միջոց: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի օմբուդսմենը քայլեր է ձեռնարկում հեռացնելու համար ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանին` Եվրոպայի օմբուդսմենի ինստիտուտից:



«Սակայն այդ փորձը ձախողվեց, Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ինստիտուտը անտեսել է Բաքվի հայտարարությունները, որպես անհամատեղելի մարդու իրավունքների պաշտպանության հետ: Բացի այդ, հայկական կողմը հարց բարձրացրեց այլ չճանաչված պետությունների օմբուդսմեններին եվրոպական ինստիտուտի կազմում»,-ասել է Հարությունյանը:



ՀՀ օմբուդսմենն ընդգծել է, որ ներկայումս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ստիպված է տեղեկատվական պատերազմի մասնակցել: «Մեզ հարկավոր է հայ հանրության համախմբում, հակազդելու համար արտաքին մարտահրավերներին: Իսկ համախմբման կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ իշխանությունները իրապես դեմքով կշրջվեն դեպի ժողովուրդը: Մարդու իրավունքների պաշտպանությունն ու պետության ազգային շահերը համընկնում են»,-ասել է Արմեն Հարությունյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---