Թբիլիսիում քննարկեցին Հայաստանի եւ Վրաստանի պետհամալսարանների միջեւ համագործակցության հարցը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 16-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանն այցելեց Թբիլիսիի Իվանե Ջավախաշվիլիի անվան պետական համալսարան եւ հանդիպեց համալսարանի ռեկտոր Գեորգի Խուբուաի հետ: Զրույցի ժամանակ քննարկվել են Երեւանի եւ Թբիլիսիի պետական համալսարանների, հայ եւ վրաց գիտնականների միջեւ կրթական ու գիտական ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերում գիտական շփումները գործնականացնելու խնդիրները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---