Երեւանում բացվել է Հրանտ Թադեւոսյանի «Լոռվա ձոր» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 17-ին Երեւանում Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանի (Թաթոս) «Լոռվա ձոր» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:



Ցուցահանդեսը կազմակերպել էին «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւ Ախթալա քաղաքի քաղաքապետարանը` այն նվիրելով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 141-ամյակին եւ ճանաչված գրող Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյակին:



«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը ցուցահանդեսին գտնվելով` նշել է, որ «ներկայացված աշխատանքների մի մասը թումանյանական աշխարհն է ներկայացնում, մյուս մասը` մաթեւոսյանականը: Մեր նպատակն է Հ. Թադեւոսյանի աշխատանքների շնորհիվ ցույց տալ հայ գրականության մեծանունների աշխարհները»:



Հրանտ Թադեւոսյանին շնորհվեց «Հովհաննես Թումանյանի պատվավոր հետնորդ» կոչումը, որը սահմանել էր «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, իսկ օրերս Հայաստանի մշակույթի նախարարությունը նրան պարգեւատրել է Ոսկե մեդալով: Շուտով կհրատարակվի նաեւ նկարչի աշխատանքների կատալոգը:



Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ մշակույթի հայտնի այլ անձինք:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---