Փետրվարի 24-ը «Կենգուրու-2010» մրցույթին մասնակցելու համար դպրոցների եւ դպրոցականների գրանցման վերջին ժամկետն է

PanARMENIAN.Net -
Հայաստանի դպրոցներում մեկնարկել է մաթեմատիկայի միջազգային «Կենգուրու» մրցույթին մասնակցելու համար գրանցումը, որը անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը:



Ինչպես հայտնում է «Այբ» կրթական հիմնադրամի մամլո ծառայությունը, Հայաստանի 1200 դպրոցներին արդեն ուղարկվել է մրցույթի հրավերները: «Կենգուրու 2010» մանրամասները տեղադրված են նաեւ մրցույթի www.kangaroo.am եւ մասնակից դպրոցների կայքէջերում:



Այս տարի հնարավորություն է ստեղծվել, որ մրցութային խնդիրները ներկայացվեն նաեւ ռուսերեն լեզվով: Մրցույթի օրը աշակերտը կարող է ընտրել, թե որ լեզվով ծանոթանա խնդիրներին:



Այս տարի Հայաստանում մրցույթը կանցկացնի «Այբ» կրթական հիմնադրամը մարտի 18-ին` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գլխավորությամբ: Դպրոցների եւ դպրոցականների գրանցման վերջին ժամկետը փետրվարի 24-ն է:



«Կենգուրու» մրցույթի գլխավոր գործընկերը «ՎՏԲբանկն է» (Հայաստանը):



«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը առաջին անգամ կազմակերպվել է Փարիզում, 1991 թ., իսկ 1994 թ. այն ստացել է միջազգային մրցույթի կարգավիճակ: Անցյալ տարի մարտին այս մրցույթին մասնակցել է մոտավորապես 5 մլն դպրոցական`աշխարհի ավելի քան 50 երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ռումինիայում, Վրաստանում, Բուլղարիայում, Ղազախստանում եւ Իսպանիայում: Հայաստանը մրցույթի մասնակցությամբ ճանաչվել է Եվրոպայում երկրորդը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---