Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Գրիգորյանը հրաժարվել է Զեգանի հետ ռեվանշից

PanARMENIAN.Net -
Ինչպես հաղորդում է allboxing.ru-ն, թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն 42-ամյա հայ բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանը (Ուզբեկստան) որոշել է հրաժարվել մարտի 6-ին կայանալիք ռեվանշից լեհ բռնցքամարտիկ Մատտ Զեգանի հետ, որին նա հաղթել է 7 տարի առաջ` մրցավարների վիճարկելի որոշմամբ:



Վերջերս նախկին մրցակիցները պայմանավորվել են երկրորդ մենամարտի անցկացման մասին, սակայն մարզումների մի քանի շաբաթից Գրիգորյանը հասկացել է, որ իր ժամանակն անցել է: «Ես հաճույքով կմենամարտեի Մատտի հետ,-ասել է Գրիգորյանը:-Ես մարզվել եմ չորս շաբաթ շարունակ, սակայն իմ մարմինն ինձ այլեւս չի լսում: Ես չեմ կարողանում լավ մարզավիճակ ձեռք բերել»:



Այժմ Գրիգորյանը Universum փրոմոութերական ընկերության մարզիչներից մեկն է, մասնավորապես, նա մարզում է ռուս գերմիջինքաշային Դենիս Բոյցովին, եւ նա մտավախություն ունի, որ չափազանց ինտենսիվ մարզումները կարող են վնասվածք առաջացնել եւ նա չի կարողանա կատարել մարզչի իր պարտականությունները: Այժմ ես մարզիչ եմ եւ պատասխանատվություն եմ կրում իմ բռնցքամարտիկների համար: Ես չեմ կարող ընդմիջում թույլ տալ իմ աշխատանքում:»,-ասել է Գրիգորյանը:





Արթուր Գրիգորյան

Արթուր Գրիգորյանը հայազգի բռնցքամարտիկ է Ուզբեկստանից: Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1994թ.: Արդեն երկու տարուց նա իրավունք ստացավ վիճարկել WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը թեթեւ քաշում: Նոկաուտի ենթարկելով Անտոնիո Ռիվերոյին` Գրիգորյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Հետագայում նա 17 անգամ հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը` հաղթելով այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Ռաուլ Բալբին ու Ստեֆանո Դզոֆը: Հետագայում Ար.Գրիգորյանն անցել է մարզչական աշխատանքի Universum ակումբում: 2009թ. Գրիգորյանը մասնակցեց Universum-ի 25-ամյակին նվիրված շոուին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---