Թաթարստանում տեղի է ունեցել երիտասարդության հանդիպումը բանաստեղծուհի Աննա Բարսեղյանի հետ

PanARMENIAN.Net -
Երիտասարդության հանդիպումը հայտնի բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, «Ռուսիո ոսկե գրիչ» ազգային գրական մրցանակի մրցանակակիր Աննա Բարսեղյանի հետ տեղի է ունեցել Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Հանդիպումն անցնում էր Մոսկվայի մշակույթի եւ արվեստի համալսարանի տեղի մասնաճյուղում, որտեղ հավաքվել էին համալսարանի դասախոսական կազմն ու ուսանողները:



Բանաստեղծնի անմիջական շփումը երիտասարդության հետ 2 ժամ տեւեց: Տասը գրքերի հեղինակը պատասխանեց ամենազանազան հարցերի: Հարցեր հնչեցին սիրված գրքի, ստեղծագործության կարեւորության, գրականության, թարգմանության վարպետության, ապագայի ծրագրերի մասին:

«Գրել սկսել եմ 7-8 տարեկանից, կարդացել եմ անհագուրդ կերպով եւ գիտեի, որ ինչպես էլ դասավորվի կյանքը, իմ տանը կլինեն գրքերն ու երաժշտությունը: Եվ նկարները: Թատրոնը մի առանձնահատուկ աշխարհ է, երկրորդ կյանք: Ուստի յուրաքանչյուր քաղաքում, ուր ես այցելում եմ, ես մեկ երթուղի ունեմ` գրադարաններ, ցուցահանդեսներ, համերգասրահներ եւ թատրոններ»,-ասել է Ա.Բարսեղյանը:



Այսօր Ա.Բարսեղյանն աշխատում է բանաստեղծությունների եւ արձակի նոր գրքերի վրա: «Մինչ այդ արձակ գրեթե չեմ տպագրել: Այժմ հուսով եմ հրատարակել պատմվածքներ, վեպեր եւ էսսեներ»,-ասել է հեղինակը:



Ա.Բարսեղյանն «Արեւից շոյվածները», «Աստղեր Արարատի վրա», «Սարի կակաչներ», «Պուշկինի լեռնանցքը» գրքերի հեղինակն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---