Երեւանում տեղի կունենա մանկապատանեկան գրքի ցուցահանդես-վաճառքը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 19-21-ը Երեւանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա մանկապատանեկան գրքի 3-րդ ցուցահանդես-վաճառքը: Այն հավակնում է դառնալ ավանդական:



Տոնավաճառին կմասնակցեն մի քանի հայկական հրատարակչություններ: ՀՀ-ում ԱՄՆ եւ Իրանի դեսպանատները կներկայացնեն վերջին տարիներին հրատարակված գրքերը:



«Մենք հուսով ենք, որ գրքի ցուցահանդես-վաճառքը կնպաստի ընթերցանության հանդեպ պատանիների հետաքրքրության վերականգնմանը: Տոնավաճառը լավ առիթ կարող է հանդիսանալ ինչպես մասնավոր, այնպես էլ դպրոցական գրադարանների համալրման համար, քանի որ ներկայացված գրքերը կվաճառվեն սովորական գնից 20 տոկոս էժան գնով»,-ասել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը:



Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանն իր հերթին, կարեւորելով նման ցուցահանդեսները, նշել է. «Մենք վստահ ենք, որ գրքերի դեպքում ԱԱՀ-ից հրաժարվելը թույլ կտա, որ գրքի շուկան զարգանա եւ վերականգնվի հետաքրքրությունն ընթերցանության հանդեպ»:



Գրքի ցուցահանդես-վաճառքը կանցնի հայ տպագրության 500-ամյակի միջոցառումների շրջանակներում: Նախատեսվում է նմանատիպ ցուցահանդես-վաճառքը կազմակերպել նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախի Հանրապետությունում (ԼՂՀ) մինչեւ 2012 թվականը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---