Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար

PanARMENIAN.Net -
Փետրվարի 18-ին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականություններն այսուհետ կկատարի ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:



Հրաչյա Ռոստոմյանն ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Նա բասկետբոլի սպորտի վարպետ է եւ երկար տարիներ խաղացել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի կազմում: Ռոստոմյանը միջազգային մրցավար է: Պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր Հայրենյաց» եւ «Հրանտ Շահինյան» մեդալներով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---