ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Տրաբալցը: Հիշեցնենք, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջ Եվրամիությունում Իտալիան է նախագահում: Դիվանագետի խոսքերով` սեպտեմբերի 11-ից հետո Հայաստանին լայն հնարավորություններ են ընձեռնվել միջպետական մակարդակով համագործակցության համար: Նոր միջազգային իրավիճակից ելնելով համաշխարհային ընկերակցությունը պետք է անի ամեն ինչ` կարգավորելու, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունները», որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում աշխարհի համար, նշել է դեսպանը: «Եվրամիությունը լիովին համամիտ է ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի Մինսկի խմբի համանախագահների հետ եւ պատրաստ է ընդունել ցանկացած համաձայնագիր, որը կստորագրեն Հայաստանն ու Ադրբեջանը: Մենք հույս ենք հայտնում, որ հարցը կլուծվի ամենաուշը մինչեւ գալիք տարվա վերջ»,- ընդգծել է Տրաբալցը: Ըստ որում իտալացի դիվանագետն ավելացրել է, որ բացի ԵԱՀԿ-ից, այլ կազմակերպություններ ղարաբաղյան կարգավորման կապակցությամբ կարող են ներկայացնել միայն իրենց դիրքորոշումը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---