Այսօր լրացավ Գուրգեն Մարգարյանի սպանության 6-րդ տարին

PanARMENIAN.Net -
2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց 26-ամյա հայ սպա Գուրգեն Մարգարյանին` քնած ժամանակ:



Ինքը Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի դրդապատճառները բացատրեց այսպես. «Ես ափսոսում եմ, որ մինչ օրս ոչ մի հայ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ ուսանելու են նաեւ 2 հայեր: Ասեմ, որ իմ մեջ ատելություն սկսվեց հայերի հանդեպ: Սկզբում դեռ բարեւում էինք, այսինքն իրենք էին «հելո» ասում, բայց ես չէի պատասխանում: Սպանության պատճառ դարձավ այն, որ նրանք ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները...»:



Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի քաղաքային դատարանի 2006թ. ապրիլի 13-ի որոշմամբ դատապարտվեց ցմահ բանտարկության` Գուրգեն Մարգարյանի սպանության համար: 2007թ. փետրվարի 22-ին Բուդապեշտի վճռաբեկ դատարանը, քննելով գործը, ուժի մեջ թողեց դատավճիռը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---