Թուրքիան Իրանի պատճառով հրաժարվում է ամերիկյան ռադարից

PanARMENIAN.Net -
Թուրքիան հրաժարվում է Ամերիկայի հետ երկկողմ համաձայնագիր կնքել Իրանին հետեւելու համար նախատեսված հակահրթիռային ռադարի մասին, որը կոչված է փոխարինելու նույնանման օբյեկտը, որ նախկինում ենթադրվում էր տեղակայել Չեխիայում: Բրիտանական The Financial Times թերթի հաղորդմամբ, Անկարան պահանջում է, որպեսզի ռադարի տեղակայումն աջակցություն ստանա ՆԱՏՕ-ի մյուս երկրների կողմից:



Թուրքիան ձգտում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել ինչպես Ամերիկայի, այնպես էլ Իրանի հետ, ուստի չի ցանկանում, որպեսզի ռադարի տեղակայումը Թեհրանի դեմ ուղղված երկկողմանի գործարքի տեսք ունենա: Թուրքիայի կարծիքով, իր տարածքում ռադարի տեղակայման դեպքում ինքը պետք է ՆԱՏՕ-ի բյուջեից ֆինանսավորվող Հյուսիսատլանտյան դաշինքի ՀՀՊ ընդհանուր համակարգի մի մասը դառնա, գրում է թերթը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---