ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

PanARMENIAN.Net -
Փետրվարի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 50,780,009 ԱՄՆ դոլար՝ 380.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 72,165,683 ԱՄՆ դոլար` 381.72 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,180,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 381.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,015,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 381.89 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 26.4 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---