Հրաչյա Ռոստոմյանը եւս 4 տարով կգլխավորի Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան

Հրաչյա Ռոստոմյանը եւս 4 տարով կգլխավորի Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան

PanARMENIAN.Net -
Փետրվարի 20-ին Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան նախագահ ընտրեց: Միակ թեկնածուն Ֆեդերացիայի գործող նախագահ Հրաչյա Ռոստոմյանն էր: Նա միաձայն վերընտրվել է 4 տարով: Ռոստոմյանը փետրվարի 18-ից կատարում է նաեւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականությունները:



Իր ելույթում Ռոստոմյանը նշեց, որ 2006 թվականից հետո, երբ ինքը նախագահ դարձավ, Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան շատ աշխատանք է կատարել. «45 դպրոցներում 260 բասկետբոլային խմբեր են ձեւավորվել, որոնցում 4617 երեխաներ են խաղում,- ասաց Ռոստոմյանը,- 2007 թվականից մեր Ֆեդերացիան FIBA-Եվրոպայի եւ FIBA-աշխարհի անդամն է»:



Նախագահի խոսքով, 2010 թվականին Բասկետբոլի ֆեդերացիան բանակային մրցաշար եւ Հայաստանի պատանիների առաջնություն է կազմակերպելու: «Այս տարվա ամռանը Երեւանում տեղի կունենա C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը, ւե մենք պետք է այն ամենաբարձր մակարդակով անցկացնենք: Կփորձենք լուծել նաեւ Երեւանի մարզադահլիճների խնդիրները»,- ավելացրեց Ռոստոմյանը:



Ֆեդերացիան իր առջեւ խնդիր է դրել` մինչեւ 2012 թվականը 2 միջազգային մրցավար եւ 1 տեսուչ ունենալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---