Թուրքիայի հայ գաղթականներն անհանգստացած են հայ-թուրքական փոխհարաբերությունների անկայուն դրությամբ

PanARMENIAN.Net -
Թուրքահայ լրագրող Ալին Օզինյանը հետազոտել է Թուրքիայում հայ աշխատավորական գաղթականների դրությունը: Ստամբուլում, Անթալիայում, Տրապիզոնում եւ Անկարայում իրականացված հետազոտությունների արդյունքում Օզինյանն այն եզրակացությանն է հանգել, որ Թուրքիայի անօրինական հայերն անհանգստացած են հայ-թուրքական փոխհարաբերությունների անկայուն դրությամբ, քանի որ գործերի ընթացքի փոփոխությունը դեպի վատը նրանց հանդեպ անցանկալի ուշադրություն կգրավի:



Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, այսօր դժվար է անվանել Թուրքիայում հայ աշխատավորական գաղթականների իրական թիվը: Տարբեր տվյալներով, նրանց թիվը տատանվում է 20-ից մինչեւ 70 հազար, հիմնականում` կանայք:



Ալին Օզինյանի հետազոտությունների համաձայն, հայ գաղթականների 96% մտադիր է Հայաստան վերադառնալ այն բանից հետո, երբ որոշակի կապիտալ կկուտակեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---