Թուրքիան Գազա կհասցնի ցեմենտ, շինանյութ, մարդու իրավունքների համար պայքարող մարտիկներին եւ ջիհադիստներին

PanARMENIAN.Net -
Ստամբուլում խոշոր պահականավախմբի պատրաստություններ են սկսվել Գազա ուղարկելու համար: Պահականավախումբը պետք ուղարկվի ապրիլ ամսին «Մեր վերջին նավահանգիստը` ազատությունն է» նշանաբանի տակ: Պահականավախումբը կընդգրկի նավերի ռեկորդային քանակ` 20 նավ:



Միջոցառումը կազմակերպում է Թուրքական օգնության ընկերությանը: Կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են Գազա ուղարկվող ավելի վաղ պահականավախմբերին:



Այժմ նրանք մտադիր են ուղարկել իրենց 5 նավերը, որոնք Գազա կհասցնեն ցեմենտ եւ շինանյութ:



Ինչպես հաղորդում է MIGnews-ը, Գազա բացի արգելված ապրանքներից, կժամանեն մարդու իրավունքների համար պայքարող մարտիկները եւ ջիհադիստները:



Սպասվում է, որ բացի հինգ թուրքական նավերից պահականավախմբին կմասնակցեն նավեր ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Վենեսուելայից եւ Մալազիայից:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---