Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց չկա

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց չկա

PanARMENIAN.Net -
Հայաստանում ազատության եւ ժողովրդավարության զարգացման մակարդակի վերաբերյալ ամերիկյան Freedom house կազմակերպության ու եվրոպական կառույցների գնահատականներն առանձնապես չեն տարբերվում նախորդ տարվա գնահատականներից: Հայասանը ինչպես եղել, այնպես էլ մնացել է մասամբ ազատ երկրների շարքում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայաստանի Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:



Օմբուդսմենի խոսքով, Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի փորձագետների անցկացրած հետազոտության համաձայն, Հայաստանում 2009-ին որոշ ոլորտներում փոփոխություններ են նկատվել, բայց դրանից չի կարելի եզրակացնել, որ երկրում ընդհանուր առմամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց կա:



Արմեն Հարությունյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանների միջազգային ֆեդերացիայի հետ բանակցությունների արդյունքում Երեւանում ապրիլի 6-8 «Արդար դատի իրավունք» թեմայով օբմուդսմենների միջազգային խորհրդաժողովի անցկացման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---