Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը վերալիցքավորել նաեւ Հայփոստի բաժանմունքներում

Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը վերալիցքավորել նաեւ Հայփոստի բաժանմունքներում

PanARMENIAN.Net -
Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը վերալիցքավորել նաեւ Հայփոստի ավելի քան 500 բաժանմունքներում, որտեղ նաեւ կարելի է ձեռք բերել ընկերության կանխավճարային «Խոսենք» ծառայության քարտերը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Orange Armenia ընկերության մամլո ծառայությունում:



Orange-ի ծածկույթի մեծացմանը համընթաց կմեծանա նաեւ Հայփոստի այն բաժանմունքների թիվը, ուր վաճառվում են Orange-ի վերալիցքավորման եւ կանխավճարային քարտերը` հետագայում ընդգրկելով Հայփոստի սպասարկման ամբողջ ցանցը` մոտ 900 բաժանմունքներով:



Այս նախաձեռնությունը բաժանորդներին մոտ լինելու եւ նրանց սպասարկումը հեշտացնելու ուղղությամբ Orange-ի հետեւողական քաղաքականության շարունակությունն է:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---