Հովհաննես Դանիելյանը հաղթող դարձավ Բուլղարիայում տեղի ունեցած մրցաշարում

PanARMENIAN.Net -
Հայ բռնցքամարտիկները փետրվարի 15-ից մասնակցում էին Բուլղարիայում անցկացվող մրցաշարին: Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Բուլղարիայից վերադարձավ 2 մեդալներով:



«Մեր երկիրը ներկայացնում էր 3 բռնցքամարտիկ` Հովհաննես Դանիելյանը (ք/կ 48) նվաճեց ոսկե մեդալ, իսկ Վլադիմիր Հայրապետյանը (ք/կ 64) երրորդն էր իր քաշային կարգում: Միայն ծանր քաշային Բագրատ Օհանյանը վերադարձավ առանց մեդալի», - ասել է ՀՀ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:



Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մինչեւ Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 4-13-ը, կմասնակցեն եւս 2-ու միջազգային մրցաշարերի: «Մարտի 9-14-ը Չեխիայում տեղի կունենա մրցաշար, որին կմասնակցի 7 բռնցքամարտիկ: Եվ մեր երկրորդ միջազգային մրցաշարը կլինի «Գագիկ Ծառուկյանի անվան գավաթը»: Այն տեղի կունենա Երեւանում ապրիլի 5-12-ը», - ասել է գլխավոր մարզիչը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---